Բացել լրահոսը Փակել լրահոսը
592715349_1292866506218065_7235045576496083474_n
A A
Պաշտոնական

ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Թրամփի տնտեսական խորհրդատուների հետ

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։

«Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։