A
A
Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի «Հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները» խորագիրն ունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։
Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է (հաշվարկային թիվը` 7300):
2025 թվականին տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղորայքի տրամադրման և ՄԻԱՎ բուժման ապակենտրոնացման նպատակով, որպեսզի ապահովվի ամբողջ հանրապետության տարածքում ՄԻԱՎ-ով ապրող անձանց առավել մատչելի, անխափան ու բարձրորակ բուժօգնությունը։
• Տարածքային բուժական կենտրոնների ներուժի ուժեղացում, մասնագետների վերապատրաստում և կլինիկական ուղեցույցների ներդրում։
• ՀՌՎ դեղորայքի լոգիստիկ շղթայի օպտիմալացում՝ ներառյալ պահեստավորման, բաշխման և հաշվառման արդիականացված համակարգերի ներդրում։
• Մարզային և համայնքային մակարդակներում ապակենտրոնացված ծառայությունների հասանելիության ընդլայնում, որպեսզի բուժում սկսելու և շարունակական մոնիթորինգ ապահովելու համար պացիենտներն այլևս չկենտրոնանան բացառապես մայրաքաղաքում։
• Հիվանդակենտրոն մոտեցումների զարգացում՝ ներառյալ խորհրդատվական, հոգեբանական, սոցիալական և համակցված ծառայությունների ինտեգրում։
• Թվայնացման գործընթացներ, որոնք նպաստել են հիվանդների բուժման ավելի ճշգրիտ վերահսկմանը, դեղորայքային պաշարների կառավարմանը և տվյալների որակի բարելավմանը։