Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արտադրական տեղամասերից դուրս բռնկված հրդեհը մարվել է․ ԶՊՄԿ (տեսանյութ)

 

🚨 Նոյեմբերի 29-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։

Այրվել է չշահագործվող, ինչպես նաև քանդման և ենթակառուցվածքների ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը։

🛑 Հրդեհը տևել է շուրջ 50 րոպե․ ժամը 19:50-ի սահմաններում այն մեկուսացվել է, իսկ մոտ 20 րոպե անց ամբողջությամբ մարվել։ Մարման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերով, աշխատանքներին ներգրավվել են նաև ԶՊՄԿ-ի հրդեհաշիջման տեխնիկական միջոցները։

⚡ Հրդեհի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Դրա պատճառը դեռևս հայտնի չէ, և հանգամանքները պարզելու համար կատարվում է քննությունն: