Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x85wh-2048x1194z-0.3838
A A
Պաշտոնական

Հրդեհ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։

Իրականացվում է հրդեհաշիջում։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։