A
A
Արցախի թեմի առաջնորդը հայտարարություն է տարածել
Աջակցիր «Ա1+»-ինՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից 2 օր անց որոշել է բացատրել, թե ինչու է նման քայլ արել։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում։
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Ս.թ. նոյեմբերի 28-ին մի խումբ եպիսկոպոսների հետ մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղյակ եմ, որ այդ հանդիպումը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել մեր հայրենակիցների, և հատկապես արցախահայության կողմից։
Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ իմ պարտքն եմ համարում հայտնել հետևյալը․
1. Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։
2. Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։
3. Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։
Համոզված եմ, որ մենք միասին կշարունակենք մեր պայքարը հանուն մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադառնալու բաղձալի երազանքի իրականացման։
Վրթանես եպս․ Աբրահամյան