A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Փափազյան փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 28-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան - Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: