Աշտարակում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Աջակցիր «Ա1+»-ին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ժորա Մելիքյանին (քաղաք Աշտարակ, Գրիգոր Նարեկացի փողոց) պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Այսպես՝

արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

արտադրությունը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից,

չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում,

չեն ապահովվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող, լվացվող, ցամաքեցվող նյութերից,

առաստաղը, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

սննդի շղթայում ներգրավված անձինք չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ։
Խախտումները վերացնելու համար վերահսկողը սահմանել է վերջնաժամկետ: