Բացել լրահոսը Փակել լրահոսը
երթևեկություն
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շիրակ – Արարատյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ - Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: