A
A
Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատի ընտրությունների մասնակից ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել․ ԿԸՀ
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են․
Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել:
Մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը: