«Ականատես» դիտորդական առաքելության ամփոփումը՝ մինչև 14:00-ի դրությամբ
Աջակցիր «Ա1+»-ին«Ականատես» դիտորդական առաքելության ամփոփումը՝ մինչև 14:00-ի դրությամբ։
«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացնում է Վաղարշապատի ավագանու ընտրություններին մինչև 14:00-ի դրությամբ արձանագրված ընտրախախտումները՝ տեսակներով և թվերով։ Դիտորդները 20 այցելած տեղամասերում արձանագրել են 22 ընտրախախտում:
Որոշ տեղամասերում նշվել են նաև ընտրական հանձնաժողովների պատրաստվածության որոշ բացեր, որոնք, թեև միշտ չեն որակվում որպես խախտում, սակայն կարող են ազդել գործընթացի կազմակերպվածության և արդյունավետության վրա։
Հիշեցնենք, որ «Ականատես»-ը գործում է անկախ և պահպանելով անկողմնակալության սկզբունքը՝ զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի) կամ թեկնածուի նկատմամբ։