Բացել լրահոսը Փակել լրահոսը
երթևեկություն
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խանջյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան – Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»: