Բացել լրահոսը Փակել լրահոսը
579122951_1218785083608175_1530378751785701402_n
A A
Պաշտոնական

Երևանի պարեկները րոպեների ընթացքում թունավորում ստացած երեխային հասցրել են ԲԿ

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն և անհրաժեշտ է պարեկների օգնությունը։
 
Ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։
 
Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։