Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ապօրինի արդյունահանել են 1500 խմ հանույթ և շուրջ 24 միլիոն դրամով իրացրել. Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլատվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը:

Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել: Արդյունքում՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է:

Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

`