Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Գնացքը Հայաստան է հասցրել 1000 տոննա ցորեն:
Տավուշի մարզի «Այրում» կայարանում գնացքի ժամանմանը ներկա են ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը:
«Սա նախ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի: Նախօրեին նաև ռուսական ցորենն էր գնացքով հասել Հայաստան:
Սա ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ ունի կարևոր տնտեսական նշանակություն: Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- ասաց Դավիթ Խուդաթյանը:
Ղազախստանի դեսպանի գնահատմամբ, սա պատմական իրադարձություն է:
«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել: Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է»,- ասաց դեսպանը: