A
A
Շուրջ 5 միլիոն եվրոյի աջակցություն Ոստիկանության և Փրկարար ծառայության մասնագիտական կարողությունների զարգացմանը
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ 5 միլիոն եվրոյի աջակցություն Ոստիկանության և Փրկարար ծառայության մասնագիտական կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը․ մեկնարկել է նոր ծրագիր
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին նաև Եվրոպական Միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ-ի, ՆԳ նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Արփինե Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Ծրագիրը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև Փրկարար ծառայության և աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը՝ ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Կարևորվել է նաև Փրկարար ծառայության կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, աղետներին առաջինը արձագանքողների ինստիտուտի հիմնադրումն ու շարունակական զարգացումը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ վերապատրաստումները, իրական ժամանակում աղետների ռիսկի կանխատեսման և կառավարման 3D մոդելավորմամբ ԵՄ-ում կիրառվող գործիքի ներդրումը։
«Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը` շարունակելու Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումները, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ գործնական և թե՛ նաև կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ որևէ ինստիտուտի ներդրումն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք արձանագրենք, որ այս կամ այն բարեփոխումն իրականացվել է․ հակառակը, սա մի նոր գործընթացի մեկնակետ կարելի է դիտարկել»,- նշել է ՆԳ նախարարը։