Մենք իմացանք, որ Փաշինյանը վետո է դրել այդ ծրագրի վրա․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նիկոլ Փաշինյանն այնպիսի նվեր է ստացել Սերժ Սարգսյանից, որ ոչ մեկին չի տա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներում կայուն մեծամասնական սկզբունքի պահպանմանը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երեկ հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում կհրաժարվեն կայուն մեծամասնական դրույթից, բայց այն կկիրառեն երկրորդ փուլում, եթե այդ անգամ էլ քաղաքական ուժերը չկարողանան կոալիցիա ձևավորել։ ՀԱԿ փոխնախագահը համոզված է, որ այդ դրույթը պահպանելով՝ խորհրդարանական կառավարման համակարգում կարող է Նիկոլ Փաշինյանը կարող է հազար անգամ վարչապետ դառնալ։
Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախընտրական ցուցակների ձևավորման կարգին, որտեղ թեկնածուները պետք է վճարեն գումար՝ կուսակցության անդամները՝ 500 հազար դրամ, ոչ կուսակցականները՝ 1 մլն 500 հազար դրամ։
«ՔՊ-ն կոնկրետ ասում է, իշխանության մեջ հայտնվելու համար պետք է փող տաս մեր կուսակցությանը։ Դա իդեալական դիկտատուրայի մոդել է»,- հավելեց Լ․Զուրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։