Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (4)
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարեւորվել է անհետ կորած համարվողների հարցը: