Բացել լրահոսը Փակել լրահոսը
576279942_1146086677613926_4253082338746053719_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական խորհրդականի հետ

Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։

ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում։ Անդրադառնալով վերոնշյալին՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։