A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկում
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ քաղաքացիներ, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ: Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման: