Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը ՀՀ ՔԿ նախագահ Ա․ Պողոսյանի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:
Այնուհետև նախարար Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։