A
A
Արմավիրում կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը. ԲԸՏՄ
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Լուկաշին գյուղում «ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ն, Մայիսյան բնակավայրում Ա.Գ.-ն, Ս.Ղ.-ն և Արմավիր քաղաքում Ա.Թ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություններ, ոռոգման նպատակով ջրառ են կատարել ապօրինի խորքային 1-ական հորից։