Միայն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կարող է էլեկտրաէներգիայի սակագինը իջնել. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 6-ին գրություն է ուղարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էներգոբալանսի բաշխման արդյունքում առաջացած 3.6 միլիարդ դրամը օգտագործելու համար, որպեսզի սակագինը իջնի, ինչին մերժում էր եկել պատասխան նամակով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Այնտեղ ինչ-որ հիմնավորում էր բերվել, որ դե ընդամենը 6 ամիս է անցել, հաջորդ 6 ամսում հնարավոր է այնպիսի վիճակ, որ հակառակ էֆեկտը լինի, այդ իսկ պատճառով չենք անում։ Ես այդ մտքի հետ համաձայն չեմ, որովհետեւ նախ, հանձնաժողովը ամենալավը տիրապետելով ընդհանրապես էներգոբալանսին, չէր կարող այդպիսի հայտարարություն անել, չհաշված, իհարկե, ֆորսմաժորները, որոնք կարող են լինել անընդհատ։ Իմիջիայլոց, այդ առաջարկը մենք արել ենք մինչև Սամվել Կարապետյանի կալանքի տակ հայտնվելը։
Երկրորդը, դրա տակ միանշանակ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, որպեսզի իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որ կամ իրենք փորձեն դա անել և վերագրել իրենց, կամ երկրորդը եղած գումարով կարողանան ընդամենը զսպել սակագնի աճը»,– ասաց Ղազինյանը։
Նա հայտարարեց. «Ես օֆիցիալ հայտարարում եմ, «Տաշիր կապիտալը» պնդում է այս պահին կատարել սակագնի իջեցում և մեր ժողովրդին էլ տեղյակ եմ պահում, որ դա լինելու է միայն և միայն «Տաշիր կապիտալի», Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին, որպեսզի քաղաքական նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն։ Հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն՝ տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինը իջավ։ Մենք պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի այդ փոփոխությունը և սակագնի իջեցում տեղի ունենա, հաշվի առնելով, որ մեր ազգաբնակչությունը րոպե առաջ, օր առաջ պետք է ավելի էժան սակագնով վճարի»։