Բացել լրահոսը Փակել լրահոսը
coe
A A
Քաղաքականություն

Հայաստանը մասամբ է կատարել ատելության խոսքի դեմ պայքարի հանձնարարականը, իսկ ինտեգրման ռազմավարությունը դեռ ընդունված չէ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը  այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր միջանկյալ եզրակացությունները, որտեղ գնահատվում է երկու հիմնական հանձնարարականների կատարումը։

Զեկույցումատելության խոսքի դեմ պայքարի հանձնարարականը գնահատվել է «մասամբ կատարված» , մինչդեռ փախստականների ինտեգրման ռազմավարության ընդունումը՝ «դեռևս չկատարված»։

Առաջին հանձնարարականը իշխանություններից պահանջում էր իրազեկման միջոցոցառումներ իրականացնել՝ կանխելու ռասիստական և ԼԳԲՏԻ-ֆոբ ատելության խոսքն ու բռնությունը։

Թեև Հայաստանի իշխանությունները նշել են, որ այս հարցերն ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ. ծրագրում և Արդարադատության նախարարությունը պատրաստել է որոշ տեսանյութեր ու պաստառներ, Կառույցն արձանագրում է, որ «այս ծրագրերը դեռևս չեն իրականացվել»։

Ավելին, հանձնաժողովը խնդրահարույց է համարում այն, որ այդ ծրագրերը չեն մշակվել Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության համապատասխան ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, ինչպես պահանջվում էր։ Քաղհասարակության դերակատարներն էլ  հայտնել են, որ տեղյակ չեն որևէ լայնածավալ նախաձեռնության մասին։

Երկրորդ՝ «դեռևս չկատարված» գնահատված հանձնարարականը վերաբերում է փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների համար Ինտեգրման համապարփակ ռազմավարության ընդունմանը ։

Հանձնաժողովը հաշվի է առնում  2023 թվականին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի տեղահանման հետևանքով առաջացած «աննախադեպ մարդասիրական մարտահրավերը» և իշխանությունների կողմից ձեռնարկված արագ արձագանքման քայլերը, ինչպիսիք են դրամական օգնությունը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը։ Սակայն,  ընդգծում է, որ այս արտակարգ միջոցառումները չեն փոխարինում պահանջվող ռազմավարությանը։ Հանձնաժողովը կոչ է անում «առանց հետագա հապաղման» մշակել այդ ռազմավարությունը՝ այն տարածելով երկրում պաշտպանություն փնտրող բոլոր խմբերի վրա և ներառելով լեզվի ու քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ ։

Զեկույցն այստեղ