A
A
Սևանի ափին ապօրինի կառուցված լողավազանի նմանվող բետոնե շինությունը ապամոնտաժվել է
Աջակցիր «Ա1+»-ինՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 17-ին ««Սևան» ազգային պարկ»-ի տարածքում՝ «ONE LIFE» հանգստյան գոտում, արձանագրվել է, որ վարձակալ «Գրասառ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է ապօրինի շինարարություն։
Մասնավորապես արդեն կառուցվել էր լողավազանի նմանվող 8 մ լայնության, 24 մ երկարության և 1,5 մ բարձրության բետոնյա շինություն։
Արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում վարձակալի կողմից նշված շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել է, շինաղբը հեռացվել է տարածքից։