A
A
Մարաշի բաժին է ներկայացրել մարտական ատրճանակ․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության գլխավոր վարչութան ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին է ներկայացրել «BLOW MINI 9» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։
Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳ նախարարությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։