A
A
ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։ 
Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:
Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։