Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

«Հայաստան» խմբակցությունը Վասիլիս Մարագոսին ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում «Հայաստան»  խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված խնդիրներին: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող անձանց հարցի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ:

Ազգային Ժողով