Բացել լրահոսը Փակել լրահոսը
568286270_1201524655334218_5754201537863390377_n
A A
Պաշտոնական

Անհամարժեք վարք դրսևորած վարորդը հարվածել է պարեկին․ կիրառվել է հատուկ միջոց

Անհամարժեք վարք դրսևորած վարորդի նկատմամբ կիրառվել է հատուկ միջոց. նա ձերբակալվել է
 
Հոկտեմբերի 18-ին` ժամը 00։50-ի սահմաններում, ծառայության ժամանակ, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի օղակաձև խաչմերուկի հատվածում անկանոն վարելու համար Կոտայքի մարզի պարեկները կանգնեցրել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջին և խոչընդոտել է վարչարարության ընթացքը:
 
Ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ 45-ամյա վարորդը հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող տվյալներ, թույլ չի տվել նույնականացում կատարել, դրսևորել է անհամարժեք վարքագիծ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով հարվածել պարեկներից մեկին։
 
Նրա նկատմամբ կիրառվել է հատուկ միջոց: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ պարզվել է նաև, որ վարորդը մեքենան վարել է վարորդական իրավունքից զրկված վիճակում։
 
Կազմված փաստաթղթերը և 45-ամյա վարորդը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը։
 
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: