Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարդան-ղուկասյան
A A
Պաշտոնական

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը․ Ղուկասյանի հայտարարությունը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածվել․

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,
 
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
 
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
 
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ։