Բացել լրահոսը Փակել լրահոսը
566320039_1200360928783924_1249728002275251073_n
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող չեչեն կնոջ դին

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը, նշանակվել են փորձաքննություններ
 
Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։
 
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։
 
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
--------------------
Ըստ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների՝ կինը որպես այլախոհ լքել էր Չեչնիան և վերջին շրջանում բնակվում էր Երևանում։ Մի քանի օր առաջ նա դուրս էր եկել զբոսանքի մի նոր ծանոթուհու հետ, որի հետ, ըստ տեղեկությունների, ծանոթացել էր սոցիալական ցանցերի միջոցով։