Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փաշինյանը ներկա է գտնվել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասմանը (տեսանյութ)

Վարչապետը Վատիկանում ներկա է գտնվել Արք. Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությանը

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։

Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։