Բացել լրահոսը Փակել լրահոսը
565711305_1197791579040859_7409207105423999937_n
A A
Պաշտոնական

Տավուշի համայնքային ոստիկանները Այգեստան գյուղի 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական նռնակ՝ պայթուցիչով։
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ պայթուցիչով նռնակը պահում է իր առանձնատանը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է «ՌԳԴ-5» մարտական նռնակ և նռնակի պայթուցիչ։
 
Կատարվում է նախաքննություն:
 
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։