A
A
Գորիսում բացվել է ավագ սերնդի կենտրոնը՝ ԵՄ և Գերմանիայի աջակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գորիսում պաշտոնապես բացվել է ավագ սերնդի կենտրոն․ այն ապահով և կյանքով լի տարածք է ստեղծում տարեցների համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ սովորելու, ստեղծագործելու և միմյանց հետ հաղորդակցվելու նպատակով։
Կենտրոնը հիմնադրվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Այն յուրաքանչյուր սերնդի նկատմամբ հարգանքի և համայնքային ոգու տոկունության մարմնավորումն է։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: