Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Բադալյան
A A
Պաշտոնական

Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում։
 
Այս մասին Հայ մամուլի օրվա առիթով գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իր միկրոբլոգում: 
 
«Այսօր հպարտությամբ նշում ենք Հայ մամուլի օրը՝ ի նշանավորումն 1794 թվականին հայկական առաջին պարբերականի հրատարակման։ Սա արտացոլում է լրագրության էական դերը՝ տեղեկացված և դիմացկուն հասարակության խթանման գործում։ Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում»,-գրել է ԱԳՆ խոսնակը: