Բացել լրահոսը Փակել լրահոսը
_13A4835
A A
Պաշտոնական

Կառավարությունը դադարեցրել է «Դատապարտյալների հիվանդանոցի» գործունեությունը և հաստատել է հանքարդյունաբերության թափանցիկության նոր զեկույցը

Գործադիրն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում:  Հիմնավորման համաձայն՝ Դատապարտյալների հիվանդանոցի գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից: Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի պահանջների լիարժեք կատարումը՝ հրապարակելով  Հայաստանի Հանրապետության հերթական (2023-2024 թթ. հաշվետու ժամանակահատվածը ներառող) ազգային զեկույցը, որը տրամադրում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ, համադրելի և հանրամատչելի տեղեկատվություն։ Զեկույցի հրապարակումը կնպաստի ոլորտի թափանցիկության բարձրացմանը, հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը և ՀՀ-ի՝ որպես ԱՃԹՆ անդամ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը։