Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-10-14_22-55-34
A A
Պաշտոնական

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

 

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել «Mercedes-benz» և «Vaz» մակնիշների, ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենան ճամփեզրյա հատվածում շրջվել է:

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա: