Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավանեսյան
A A
Պաշտոնական

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:
 
Անհրաժեշտ պայմաններ.
1. ՀՀ քաղաքացիություն
2. ⁠183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)
65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից
ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե`ոչ
բ/ ⁠Աշխատում են և ունեն եկամուտ, թե`ոչ
գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե`ոչ
դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե`ոչ
 
Եթե ներառվող այս խմբի հետ կապված հարցեր կան գրեք ներքևում, երեկոյան կպատասխանեմ դրանց: