Բացել լրահոսը Փակել լրահոսը
_BC_0999
A A
Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ժան–Շառլ Սամուելյանին և Նուբար Աֆեյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան–Շառլ Սամուելյանին և Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Կառավարությունն աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։

 

Ժան–Շառլ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումն ու ծառայությունների արդյունավետության բարձրացումը։

 

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել երկխոսությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։