Բացել լրահոսը Փակել լրահոսը
AdobeStock_75534437-scaled-1
A A
Պաշտոնական

Ծխախոտը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․

Ծխախոտը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ, որոնք բարձրացնում են տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։
 
Ախտանշաններ, որոնք կարող են դիտվել ծխախոտի երկարատև օգտագործման հետևանքով առաջացող թոքի քաղցկեղի ժամանակ`
🔸 քաշի կտրուկ կորուստ
🔸 հևոց, հազ կամ խորխի մեջ արյան առկայություն
🔸 ցավ կրծքավանդակում
🔸 քրոնիկ թուլություն
 
Ինչպես կանխարգելել քաղցկեղի առաջացումը
50–75 տարեկան անձանց, որոնք առնվազն 10 տարի շարունակ օրական 20 և ավելի գլանակ ծխախոտ են օգտագործել, խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ անցնել կրծքավանդակի ցածր դոզավորման համակարգչային շերտագրում (low dose CT)։
 
Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ։ Ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում։