Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

ՄԵծ էկրաններին է ամանորյա «Mallորվածը» ֆիլմը (լուսանկարներ)

Ամանորյա ֆիլմերի բաց հայկական կինոարտադրության մեջ գալիս է լրացնելու նոր՝ հետաքրքիր սյուժեով «Mallորվածը» ֆիլմը, որը հետաքրքիր կլինի թե երեխաներին, թե մեծահասակներին։

ՄԵծ էկրաններին է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք») նոր՝ «Mallորվածը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս:

«Միշտ մտածում էի, որ մեզ պետք են ամանորյա ֆիլմեր, որոնք ամեն տարի կցուցադրվեն և կդառնան ավանդույթ։ Պատերազմի օրերին կամավորական աշխատանքի շրջանակում շատ էի շփվում Գոռ Կիրակոսյանի հետ։ Մեկ անգամ կիսվեցի գաղափարով․ որոշեցինք, որ հենց ամեն ինչ ավարտվի, այս ֆիլմը պետք է նկարահանենք»,- լրագրողների հետ զրույցում ֆիլմի համապրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը։

Նա հավելեց, որ մինչ այս պահը Գոռ Կիրակոսյանի բոլոր ֆիլմերը, այդ թվում՝ հանգուցյալի մասին պատմող «Մեծ պատմություն փոքր քաղաքումը» ցուցադրվում են Ամանորին, լավ առիթ է, որ իսկապես տոնական ֆիլմ ցուցադրվի։

Դեռ նախքան մեծ էկրաններին բարձրանալը «Mallորվածը» ֆիլմը համեմատում էին «Տանը մենակի»-ի հետ, սակայն նմանությունը միայն տոնական միջավայրն ու երեխա հերոսի առկայությունն է: Եվ չկան դրվագներ, չկան տեսարաններ, որոնք կրկնօրինակած են․ օրիգինալ սցենար է:

«Մեզ մոտ ոգեշնչում եղել է «Տանը մենակ» ֆիլմից, բայց մենք գրել ենք ամբողջովին նոր սցենար՝ նոր պատմություն։ Նկարահանումները շատ դժվար էին․ գիշերները ձյուն, ցուրտ, մինչև առավոտյան 10-ը։ Ես Կալիֆորնիայում եմ մեծացել և նման պայմաններում երբեք չէի նկարահանվել։ Բայց դա պայքար էր՝ ֆիլմը դարձնելու իդեալական։ Ֆիլմը դիտողները վստահ եմ այն չեն նմանեցնի «Տանը մենակ»-ին։ Մեծ էր նաև ֆիլմի աշխարհագրությունը՝ Թբիլիսի, Ստեփանավան, Կապան, Երևան։ «Mallորվածը»-ում կտեսնեք նաև մի շարք սիրված կերպարների, որոնք էպիզոդիկ դերում են հանդես եկել, սակայն չեմ ցանկանա նշել նրանց անունները, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց ռեժիսոը։

Ֆիլմի դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։