Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Էդվարդ Ասրյանը հանդիպել է բանակային զորամիավորման հրամանատարական կազմին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։
 
Ամփոփվել են իրականացված 
աշխատանքները. 
գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։
 
Հանդիպման ավարտին ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով և պատվոգրերով։