Բացել լրահոսը Փակել լրահոսը
6
A A
Պաշտոնական

Փրկարար ծառայության մանրամասները՝ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան զոհեր և տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10  մ)․ ուղևորներից երկուսը մահացել են։

Ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել մինչ գազի բալոնի պարպվելը։