Բացել լրահոսը Փակել լրահոսը
07.10
A A
Պաշտոնական

ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 7-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակներում տեղի են ունեցել խորհրդապահական առանձնազրույցներ, այդ թվում՝ Արսեն Ղուկասյանի հետ:

Ուսումնասիրվել են անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:

Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։