Բացել լրահոսը Փակել լրահոսը
exanak
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

09ra

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին , 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

09y

Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    30.5°C (2003 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -0.2°C (1957 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    14.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
09g
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ