Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_3043
A A
Պաշտոնական

Վահագն Արսենյանը նշանակվել է  Վայոց ձորի մարզպետ

Կառավարության որոշմամբ Կոլյա Միքաելյանը ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ էլ Վահագն Արսենյանը նշանակվել է  Վայոց ձորի մարզպետ: Վահագն Արսենյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի»:

 

Փոխվարչապետը նորանշանակ մարզպետին մաղթել է հաջողություններ՝ Վայոց ձորի մարզում ծրագրերը զարգացնելու գործում: