ՆԳՆ․ Մերձավանում վիճաբանություն է եղել, կա 5 ձերբակալված
Աջակցիր «Ա1+»-ինոկտեմբերի լույս 7–ի գիշերը Մերձավանում կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։
Ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Այդ մասինհայտնել են ՆԳՆ-ից, տեղեկացնում է 1lurer.am-ը։
Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կա 5 ձերբակալված:
«ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ: Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք»,- նշել են ՆԳՆ-ից:
Փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մի խումբ անձանց միջև ծագած վեճը վերածվել էր բռնության և կրակոցների։ Վեճը ծագել էր մեքենա վարելու արագության և չբարևելու հարցի շուրջ։ Ստեղծված ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը ստացել էր հրազենային վնասվածք կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով մահացել էր։
Սեպտեմբերի 23-ին՝ ուշ երեկոյան, ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղից՝ կրակոցների մասին։ Դեպքի հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական հետախուզության աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։