A
A
Սուրեն Պապիկյանն ու Միքայել Մավրոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի: