Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները. կազմվել է արձանագրություն. ՆԳՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխել: Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից։
«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։
Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- ասացին ՆԳՆ–ից։
Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն եւ տեսանյութ էր տարածվել, թե պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։