Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տուն

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22։59-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 00։11-ին, մարվել՝ 01։23-ին: Այրվել են անասնագոմի տանիքի ծածկի (մոտ 60 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն և շինություններ։