A
A
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։ Ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։
Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել և ներկայացնել այն Կառավարության հաստատմանը։ Վարչապետը նաև ընդգծել է ոլորտի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով շարունակել քննարկումները և նոր գաղափարների մշակումը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։